Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջել են վերսկսել երկխոսությունը ՌԴ-ի հետ
Նմանատիպ
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային կոմիտեն մարտի 2-ին զեկույց է հրապարակել Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների վիճակի մասին, եւ նրա գլխավոր հանձնարարականներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
70-էջանոց զեկույցի պատրաստման համար պահանջվել է մեկ տարի, այդ ընթացքում պատգամավորները հասցրել են այցելել Ռուսաստան եւ Ուկրաինա, ինչպես նաեւ զրուցել տասնյակ քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Զեկույցի գլխավոր միտքն այն է, որ Ռուսաստանի հետ երկխոսության բացակայությունը «անհեռատես» քաղաքականություն է, որից հարկավոր է արագորեն հրաժարվել:
Զեկույցի հետ միաժամանակ հրապարակված մամուլի տեղեկագրում ասված է, որ «միջազգային կոմիտեն անհեռատես է համարում Ռուսաստանի հետ երկխոսության բացակայությունը, որքան էլ որ տհաճ լինեն բանակցությունները»:
Խորհրդարանի միջազգային կոմիտեի նախագահ Քրիսփին Բլանթի կարծիքով, Բրիտանիայի ներկայիս կառավարությունը նախորդից ավելի լավ է հասկանում ՌԴ-ի հետ գործակցության կարեւորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում