Թուրքիայի վարչապետի այցը Դանիա չեղյալ է համարվել
13/03/2017 10:28
Նմանատիպ
Դանիայի վարչապետ Լարս Լյոքե Ռասմուսենը հետաձգել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, Ռասմուսենը հայտարարել է, որ Յըլդըրըմին առաջարկել է հետաձգել այցը Դանիա` հաշվի առնելով մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից էլ Գերմանիայի և Նիդերլանդ երի միջև հարաբերություններում առկա լարվածությունը:
«Նորմալ պայմաններում հաճելի կլիներ ընդունել Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմին: Այդուհանդերձ, հաշվի առնելով թուրքական կողմի հարձակումները Նիդերլանդների վրա, այս հանդիպումը չի կարող դրանից առանձին դիտարկվել: Հետևաբար ես առաջարկել եմ իմ թուրք գործընկերոջը հետաձգել մեր հանդիպումը»,– ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում