ԱՄՆ-ն Թուրքիային և Նիդերլանդներին հորդորել է խուսափել լարվածությունն ավելացնող հռետորաբանությունից
15/03/2017 10:54
Նմանատիպ
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիային և Նիդերլանդներին խուսափել իրադրությունը լարող հռետորաբանությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մարկ Թոները:
«Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, և մենք կոչ ենք անում նրանց խուսափել լարվածությունն ավելացնող հռետորաբանությունից և փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ: Կողմերը պետք է աշխատեն միասին` իրադրությունը հարթելու նպատակով»,- նշել է Թոները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում