Արցախի Նախագահը ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ քննարկել է մայր բուհերի միջև համագործակցության հարցեր
Նմանատիպ
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների մայր բուհերի միջեւ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ համագործակցությունը Երեւանի պետական համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ընդգծելով դրա կարեւորությունն Արցախում բարձրագույն կրթության զարգացման գործում:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւոր է համարել նաեւ ԵՊՀ-ի կողմից իրականացվող հասարակական գործունեությունը եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանն ուղղված աշխատանքը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում