«Հրապարակ». ՀՀԿ-ում խստիվ արգելել են մասնակցել քաղաքական բանավեճերի

ՀՀԿ-ում խստիվ արգելել են որևէ մեկին մասնակցել քաղաքական բանավեճերի, որոնք կազմակերպում են որոշ հեռուստաընկերություններ՝ ընտրություններին մասնակից տարբեր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Մեկ է, ինչ էլ ասենք, մեր դեմ է դուրս գալու»,- բացատրել են շարքերին։

«Սակայն հրահանգը եթերի կարոտ որոշ ՀՀԿ-ականների սրտով չէ, նրանք հազիվ են իրենց զսպում, որ ֆեյսբուքյան գրառումներով չարտահայտվեն։ Պաշտոնական քարոզչությունն էլ, ինչպես տեսնում ենք, հաշված մարդիկ են տանում իրենց ուսերին, հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը, ով փաստացի դառնալու է ՀՀԿ-ի վերարտադրության միակ միջոցը»,- գրել է «Հրապարակ»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում