«Հրապարակ». «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ
Նմանատիպ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ: Բանն այն է, որ ամիսներ առաջ նա հաղորդում էր ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունը և գումարը չի տվել: Մոտ կես տարի տևած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ սուտ մատնություն, ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է՝ հանցագործության մասին սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որտեղից պատասխանն ուշանում է: Թերթը նշել է, որ կփորձեն մանրամասներ իմանալ նախաքննություն իրականացնող մարմնից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում