Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ
02/04/2017 21:47
Նմանատիպ
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:
Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը ևս կցվել է վերոնշյալ հրապարակումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում