Գերմանիայի կողմից Թուրքիային տնտեսական օգնության տրամադրումը բարդացել է
12/04/2017 14:05
Նմանատիպ
Գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի` Թուրքիայում ձերբակալումից հետո այդ երկրին Գերմանիայի կողմից տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունները բարդացել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին կարծիք է հայտնել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը:
«Բանակցությունները լավ էին ընթանում, սակայն լրագրողը կալանավորվեց: Այս ամենն իրադրությունը վերին աստիճանի բարդացրեց»,– նշել է նա:
Նախարարը մտահոգություն է հայտնել նաև ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում