AM | RU
USD
EUR
RUB

Լավրովը դեմ չէ աբխազական ճանապարհով Հայաստան և Վրաստան բեռների տարանցման վերականգմանը

 

Ռուսական կողմը որևէ խնդիր չունի Աբխազիայի տարածքով Հայաստան և Վրաստան բեռների տարանցումը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: «Sputnik Աբխազիան»-ի հաղորդմամբ՝ Լավրովը նշել է, որ նույնիսկ իրավական հիմք կա դրա համար. դրանք են «Ռուսաստանի Դաշնության և Առևտրի համաշխարհային կազմակերպության միջև 2011 թվականին ձեռք բերված համաձայնությունները»։

«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցումը վերականգնելու հարցում։ Այսօր Աբխազիայի նախագահն էլ ասաց, որ դեմ չէ։ Այդ պատճառով դա արդեն ոչ թե մեզնից է կախված, այլ` մյուս երկրներից, որտեղով իրականացվում է տարանցումը», - ավելացրել է նա։

Նախագահ Ռաուլ Խաջիմբայի խոսքով՝ երթուղու բացումը դրական կանդրադառնա նաև երկրի տնտեսության վրա։ «Դա թույլ կտա լրացուցիչ միջոցներ ունենալ, չեմ կասկածում, որ գործընթացը կարող է լուծում ստանալ»,- ընդգծել է Խաջիմբան։

Վրացագետ Ալիկ Էրոյանցը, մեկնաբանելով հնչած հայտարարությունները, կարծիք է հայտնել, որ կան բազմաթիվ խոչընդոտներ, որոնց հաղթահարումը դեռևս այդքան էլ հեշտ գործ չէ: «Թվում է, թե նշված շահագրգիռ՝ 4 կողմերից և ոչ մեկը դեմ չէ Ռուսաստանից Աբխազիայի, ապա նաև Վրաստանի տարածքով Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման գործընթացն իրականություն դարձնելուն, սակայն, միևնույն ժամանակ, ռուս-վրացական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ կապված նույն աբխազական և հարավօսական հարցերի հետ, խոչընդոտները հաղթահարելը դեռևս այնքան էլ հեշտ գործ չէ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վրացագետը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 18-ին Աբխազիա է մեկնել աշխատանքային երկօրյա այցով։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մասնակցել են Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան նոր շենքի պաշտոնական բացման արարողությանը։

Լրահոս
Հրապարակվել է ՀՀ պարետի նոր որոշումը «Առաջին հայացքից». Հարցազրույց Սուրեն Սարգսյանի հետ Քրեական գործերի սպառնալիքներով ընդդիմախոսներին լռեցնելու մեթոդն իշխանության աշխատաոճն է. Նարեկ Մալյան Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․ Էլինար Վարդանյան Երկրի ծանր շնչառությունը ու իշխանականների հիստերիան. Արփինե Հովհաննիսյան Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan