AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների արժեհամակարգային ընտրությունը

 

Նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին փուլը Ֆրանսիայում հետաքրքիր անակնկալ էր պատրաստել հայերի համար։ Մեկ օրվա ընթացքում նախագահի երկու հավակնորդ թեկնածուներ՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, ուշագրավ հայտարարություններ են արել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբրեյալ։ Պատասխանելով հայկական Nouvelles d’Armenie թերթի հարցերին՝ նրանցից առաջինը հայտարարել է, որ 1921թ. Ստալինը կամայականորեն անջատել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից հօգուտ Ադրբեջանի, իսկ վերջինս, օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, անցած տարվա ապրիլին փորձել է բռնի ուժով տիրանալ Արցախին։ Մարին Լը Պենն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ հայկական երկրորդ պետությունը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ։

Իհարկե, հասկանալի է, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուները նման հայտարարություններով ցանկանում են շահել տեղի հայ համայնքի համակրանքն ու ձայները։ Նախագահ ընտրվելուց հետո ամենայն հավանականությամբ նրանք կվերադառնան այն հռետորաբանությանը, որն ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ Ֆրանսիան համանախագահող երկիր է։ Բայց այս փուլում դա չէ կարևոր։ Կարևորն այն է, որ Ֆրանսիայի պես երկրում արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը՝ ընդ որում դրա հայամետ լուծումը, դառնում է քաղաքական օրակարգի հարց։

Ավելի քան վստահ եմ, որ նման հայտարարություններով, ֆրանսիացի քաղաքական գործիչները միայն հայերի ձայների ետևից չեն գնում։ Աշխարհաքաղաքական առումով մեկ այլ կարևոր խնդիր էլ է լուծվում՝ նրանք ցույց են տալիս իրենց նվիրվածությունը թուրքական գործոնի՝ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և սևծովյան տարածաշրջանում զսպելու ֆրանսիական արդեն իսկ ավանդական քաղաքականությանը։ Այսինքն, խոսելով Արցախը Հայաստանին վերամիավորելու անհրաժեշտության մասին, նրանք, ըստ էության, նաև մատնանշում են, թե քաղաքակրթական և արժեհամակարգային տարածաշրջանային պայքարում որ ճամբարին են հարում։ Ֆրանսիացի ընտրողի համար սա շատ կարևոր հանգամանք է։

Հատկապես հիմա, երբ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն այդքան բացասական արձագանքներ գտան արևմտյան Եվրոպայի երկրներում, Ֆրանսիայի նախագահի թեկնածուները չեն կարող հաշվի չնստել հասարակական կարծիքի հետ։ Առավել ևս, որ ընդամենը մեկ ամիս առաջ Հոլանդիայում հակաթուրքական ալիքի շնորհիվ վարչապետ Մարկ Ռյուտեն կարողացավ կրկին շահել ժողովրդի վստահությունն ու հաղթել ընտրությունների ակնհայտ ֆավորիտ, պոպուլիստական մոտեցումներով աչքի ընկնող Գերտ Վիլդերսին։ Այնպես որ, կարելի է վստահ լինել, որ անկախ ընտրությունների արդյունքներից, Ֆրանսիայի հաջորդ նախագահը նույնպես աչքի կընկնի հայամետ դիրքորոշմամբ, ինչը կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև արցախյան հակամարտությունը կարգավորելուն ուղղված բանակցային գործընթացի վրա։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Voskanapat.info

P.S.
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայամետ հայտարարությունները բավական ծիծաղելի իրավիճակում են դրել ադրբեջանական կողմին։ Ծանոթանալով Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշմանը՝ Ադրբեջանի պետական քարոզչությունն սկսել է հորդորել Ֆրանսիայում բնակվող իրենց հայրենակիցներին քվեարկել Մարին Լը Պենի օգտին։ Սակայն վերջինիս նմանատիպ հայտարարությունն էլ ավելի է խճճել ադրբեջանցիներին։ Խեղճերը չգիտեն ինչպես վարվել։ Երևի ճիշտը Ֆրանսիայից արտագաղթելն է։

Լրահոս
Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ՀՀ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել Վրաստանից Հայտնի է Կիմ Չեն Ընի գտնվելու վայրը Շարունակվող անհերքելի թալանը և ստի կայսրության մեխանիկան. Միքայել Մինասյանը հրապարակել է «Ստի վերջը» տեսաշարի 6-րդ մասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները, որոնք մակագրվել էին դատավոր Արմեն Դանիելյանին «ՎԵՏՕ» շարժումն իր զորակցությունն է հայտնում փաստաբան Տիգրան Աթանեսյանին Ադրբեջանում հաստատվել է COVID-19-ի 3982 դեպք Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմադիր պատգամավորին կարելի է հարվածել ԱԺ-ում. Անի Սամսոնյան ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում. Ղարամյան Հունաստանը զբոսաշրջիկներին գրավելու համար կիջեցնի մի շարք ապրանքների և ծառայությունների գները Ի՞նչը և ինչպե՞ս են հերքում ՀՀ իշխանությունները Զարմացած եմ նման ոչ դիվանագիտական պատասխանից. Վրաստանի հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց Մայիսի 25-ին կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ և Մոսկվա-Երևան չվերթները ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հանրապետությունում սպասվում են ուժեղ քամիներ Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից 24 միլիոն 86 հազար դրամ «Քայլող մարդու» արձանի համա՞ր. Տեսանյութ Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, 3 մահ․ լավ առիթ է, որ Արսեն Թորոսյանը ևս մի ցինիկ հումոր գրի իր էջում ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է «Այն, ինչ տեղի է ունեցել, ունի կազմակերպիչներ». Փաստաբանը պնդում է՝ իր տան վրա հարձակվողները սերտ կապեր ունեն իշխանավորների հետ Ադամանդի արտահանման թեմայով կամ դու ես ստում, կամ՝ Կառավարությունը. Արմեն Մինասյանը՝ Բաբկեն Թունյանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan