Արցախի խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստը
Նմանատիպ
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ մայիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, վեցերորդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի օրակարգի համար երաշխավորվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի և «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծերը: Հերթական նիստի օրակարգն առաջարկվել է ձևավորել այդ և մյուս հարցերի ընդգրկմամբ:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 11-ին ժամը 11:00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում