Թեհրանում Հայաստանի առաջին Հանրապետության տոնին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Նմանատիպ
Թեհրանի Հայ մարզամշակութային «Նաիրի» միությունում հունիսի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, իրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ և համայնքի բազմաթիվ անդամներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ելույթներով հանդես եկան Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանը և այլոք:
Ելույթ ունեցավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ի պատմական նշանակությանը և Հայաստանի քաղաքականության մի շարք խնդիրների:
Միջոցառումն ուղեկցվեց պարային և երաժշտական կատարումներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում