Թերեզա Մեյը վերընտրվեց խորհրդարանում
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը վերընտրվել է խորհրդարանում: Հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում կառավարության ղեկավարի օգտին Բերքշիրի կոմսության Մեյդենհեդի ընտրատարածքում քվեարկել է ավելի քան 37 հազար մարդ: Այս արդյունքն ապահովել է վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի հաղթանակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային կայունություն է հարկավոր: «Մենք սպասում ենք ափոփիչ արդյունքներին, երկրին անհրաժեշտ Է կայունության շրջան եւ, ինչպիսին էլ որ լիենեն արդյունքները, մենք կկատարենք մեր հանձնառությունները եւ կապահովենք այդ կայունությունը»,– ասել է նա:
Նաեւ Համայնքների պալատում վերընտրվել են Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետի երեք հանգուցային անդամներ՝ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եւ պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Այս մասին հայտնի է դարձել այն երեք ընտրատարածքներում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, որոնք նրանք ներկայացնում են ստորին պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում