Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո
24/06/2017 18:23
Նմանատիպ
Ֆրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերը մահացել է Մոսուլ քաղաքում պայթյունի հետեւանքով ստացած վնացվածքների արդյունքում: Ռոբերը մահացել է Փարիզում գտնվող զինվորական հոսպիտալում, որտեղ նա տեղափոխվել էր Բաղդադում արված վիրահատությունից հետո: Լրագրողն աշխատում էր France Televisions-ում:
Պայթյունը, որի արդյունքում մահացել են նաեւ Ռոբերի գործընկեր Ստեֆան Վիլնեւն ու քուրդ լրագրող Բախտիար Ադդադը, որոտացել է հունիսի 19-ին Մոսուլում: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաեւ ֆրանսիացի լրագրող Սամուել Ֆորեն:
Ռոբերը լուսաբանում էր զինվորական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում