Առաջին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք
Նմանատիպ
ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք, որի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հավաքների ընթացքում սպաների համար կազմակերպվել են տեսական դասընթացներ, մեթոդական պարապմունքներ և ստուգարքներ` առավել մեծ ուշադրություն դարձնելով ստորաբաժանումների անձնակազմի համար ցուցադրական ու գործնական պարապմունքների, ինչպես նաև խմբային վարժանքների կազմակերպման հմտությունների կատարելագործմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում