AM | RU
USD
EUR
RUB

Բակո Սահակյան. Քարվաճառի ազատագրման օրերին մենք ամուր հիմք դրեցինք մեր հետագա ամուր պետականության համար

 

Ապրիլի 5-ին Քարվաճառ քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում գումարվեց հանդիսավոր նիստ' Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Արցախի Պաշտպանության Բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, բազմաթիվ զինվորականների մասնակցությամբ: Հանդիսավոր նիստը նվիրված էր Քարվաճառի ազատագրման 20-ամյա տարեդարձին:

ԼՂՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Սայամյանը ողջունելով հյուրերին` ներկայացրեց Քարվաճառի շրջանի պատմությունը, խոսեց Քարվաճառի ազատագրումից:

«Ինչպե՞ս մոռանալ Պետոյին, ինչպե՞ս մոռանալ Մոնթե Մելքոնյանին: Նրանք ազատագրեցին այս հողը, որ մենք այսօր ունենանք այս տասնվեց համայնքները' իրենց դպրոցներով, իրենց ամենօրյա հոգսերով ու ուրախություններով: Արժանի լինենք այս գողտրիկ անկյան տերն ու բնակիչը լինելուն», կոչ արեց նա քարվաճառցիներին:

Պարգեւ Սրբազանն իր ելույթում նշեց, որ Քարվաճառը պատմական հայկական տարածք է , որի ազատագրումը մեզ հնարավորություն տվեց ազատագրել նաեւ Մարտակերտը եւ Արցախն առավել դարձնել:

«Սա միշտ էլ հայկական է եղել եւ այդպիսին էլ մնալու է: Մենք այստեղ հարյուրավոր սուրբ նշխարքներ ունենք, դա խոսում է մեր հոգեւոր հարստության մասին»: Սրբազանն իր խոսում կարեւորեց Քարվաճառի այսօրվա բնակչության դերը: «Բանակն ազատագրել է հողը, բայց այդ հողին պետք է տիրություն անել, մշակել: Այս հողը հային երկար է սպասել: Սիրելի´ քարվաճառցիներ, դուք այստեղ ապրելով' սրբագործում եք այն, դու հերոսություն եք անում: Եւ թող լույս իջնի մեր բոլոր ընկած տղաների շիրիմներին, եւ փառք ու պատիվ նրանց, ովքեր այօսր պաշտպանում են մեր սահմանները»:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ողջունելով քարվաճառցիներին' ընդգծեց, որ 20 տարի առաջ այս օրն ազատագրվեց պատմական Ծար գառավը: «Այս օրերին մենք ամուր հիմք դրեցինք մեր հետագա ամուր պետականության համար: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց առաջ, ովքեր ազատագրեցին այս շրջանը եւ նրանց առաջ, ովքեր այսօր ապրում են այստեղ»: Խոսքի վերջում Բակո Սահակյանն ավելացրեց, որ Քարվաճառի դպրոցականները ոչ թե հայրենիքի վաղվա, այլ հենց այսօրվա պաշտպաններն են:

Բակո Սահակյանի հրամանագրով Քարվաճառի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ պարգեւատրվեցին մի շարք զինվորականներ եւ Քարվաճառի զարգացման գործում ավանդ ունեցած մասնագետներ:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո ներկայացվեց տոնական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան Արցախի Պաշտպանության Բանակի նվագախումբը, ՊԲ երգի-պարի «Ասպետ» համույթը, Քարվաճատի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի եւ Շահումյանի շրջանի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի սաները:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
«Հրապարակ». Ընդդիմադիր լինելու ԼՀԿ-ի գաղտնիքը «Ժողովուրդ»․ Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից. որն է պատճառը «Ժողովուրդ»․ ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են «Հրապարակ». ԱԺ նախագահը 3 անգամ զավթել է ՀՀ նախագահի իրավասությունները «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Հրապարակ». Վերաքննիչը կայացրեց «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» որոշում. ազդեցության սլաքը կուղղվի առաջին ատյանի կողմ «Փաստ». Տարակարծություններ կառավարման համակարգի շուրջ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. «Իմ քայլից» ով է մասնակցել «գործին» «Փաստ». Փաշինյանին ամեն կերպ համոզում են, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 9 Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. պաշտպան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Ալիևին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին Այսօր Սևանը կանգնած է ճահճացման վտանգի առաջ. Վահագն Վարագյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը Այս իշխանությունը մի ոտքով արդեն անցյալում է, նրանք ձախողել են այն ամենը, ինչ հնարավոր է. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ) Ֆրանսիան կորոնավիրուսի 2-րդ ալիքի դեպքում այլևս չի փակի տնտեսությունը Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը Վերջին 1 տարում մրգերի գներն աճել են Ադրբեջանցիները ձեռք են բերել շուրջ 300 հայաստանցու անձնագրային տվյալներ. Սամվել Մարտիրոսյան Նարեկ Սամսոնյանը ազատ արձակվեց. ՈՒՂԻՂ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներին. հայտարարություն ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ ԱԺ-ն առանց գլխադասային հանձնաժողվում քննարկման ծավալուն փաթեթ է ընդունում Համաճարակի պատճառով աշխարհում ծայրահեղ աղքատության աճ են կանխատեսել Որ հիվանդություններն ունեցողներն այսուհետ կարող են դիմակ չկրել. Պարետի նոր որոշումը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Մեծ հաճույքով կստորագրեմ. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի նախագծի մասին Ինչ ունեցվածքի տեր է Արմեն Սարգսյանը Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին մանրամասներ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan