Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով
02/08/2017 10:53
Նմանատիպ
Հայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 760 մլրդ 360.2 մլն դրամ:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 8.9 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 17.5 տոկոս: Մասնավորապես, սննդամթերքի արտադրությունում աճը կազմել է 8.5 տոկոս, խմիչքների արտադրությունում՝ 23.5 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում` 24.6 տոկոս, դեղագործական արտադրանքի մասով` 20.4 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում