«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

«Նարեկացի» արվեստի միությունում օգոստոսի 14-ին՝ ժամը 18:30-ին, տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միության
լրատվության և PR բաժնից, ցուցահանդեսին կներկայացվեն անվանի նկարչի` 1950-ականներին նկարված եկեղեցիները (Հրաչյա Ռուխկյանը Ավետիք Իսահակյանի խորհրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով` վրձնելով 120 եկեղեցի) և հետագա տարիներին արված մշակութային մեծանուն գործիչների դիմանկարները՝ Հրաչյա Ներսիսիյան, Ավետիք Իսահակյան, Ե. Չարենց, Րաֆֆի, Շիրվանզադե, Կոմիտաս, Արամ Խաչատրյան:

Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում: Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով:

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։

Նկարչի վրձնին են պատկանում Մարտիրոս Սարյանի հորդորով ստեղծված «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ: Մուտքն ազատ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում