Եվրո-2016-ի հաղթական գոլի հեղինակը տեղափոխվել է Ռուսաստան

Պորտուգալիայի հավաքականի ու «Լիլի» հարձակվող Էդերը կարիերան շարունակելու է Ռուսաստանում: 29-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Լոկոմոտիվ»,- գրում է մոսկվացիների պաշտոնական կայքը:

Մեկ տարուց «երկաթուղայիններն» ամբողջ տրանսֆերը գնելու իրավունք կունենան: «Լոկոմոտիվի» կազմում Էդերը հանդես է գալու 24 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ պորտուգալացին 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում դարձավ Ֆրանսիայի հավաքականի դարպասը խփած հաղթական գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում