AM | RU
USD
EUR
RUB

Բուլղարացի լրագրողը ՄԱԿ-ի հետաքննություն է պահանջում Ալիևի միջազգային հանցագործությունների վերաբերյալ

 

Բուլղարական Труд օրաթերթի նախկին լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում օգոստոսի 24-ին ազատել են աշխատանքից, հավաստիացնում է, որ իրեն աշխատանքից հեռացնելու որոշման հետևում կանգնած է Ադրբեջանը և Ալիևի վարչախումբը: Դիլյանա Գայտանջիևան Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին դիվանագիտական չվերթների միջոցով զենքի մատակարարման դեպքերը ներկայացնող հոդվածից հետո խնդիրներ էր ունեցել:

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Դիլյանա Գայտանջիևան մանրամասներ ներկայացրեց դեպքի առնչությամբ: Լրագրողը պատմում է, որ օգոստոսի 23-ին կանչվել է Բուլղարիայի ազգային անվտանգություն:

«Ինձ զանգահարեց Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը և հրավիրեց իրենց գրասենյակ, որտեղ ինձ հարցաքննեցին լրագրողական հետաքննության աղբյուրի վերաբերյալ: Ես պատմեցի, թե ինչպես եմ ստացել այդ գաղտնի փաստաթղթերը, սակայն հրաժարվեցի հայտնել տեղեկության աղբյուրը, քանի որ պարտավոր չեմ բացահայտել այն»,- նշում է Դիլյանա Գայտանջիևան:

Դիլյանա Գայտանջիևան Բուլղարիայի ազգային անվտանգության շենքից հեռանալուց մի քանի ժամ անց զանգ է ստացել Труд օրաթերթից:

«Հարցաքննությունից մի քանի ժամ անց ես զանգ ստացա իմ աշխատավայրի քարտուղարից, ով խնդրեց ինձ աշխատանքային օրվա վերջին ներկայանալ գրասենյակ: Գնացի գրասենյակ, և առանց որևէ բացատրության ինձ տեղեկացրին, որ հեռացված եմ աշխատանքից: Ես անգամ չհանդիպեցի գլխավոր խմբագրի հետ:

Համոզված եմ, որ այս ամենի հետևում կանգնած են ազդեցիկ դեմքեր՝ և ոչ միայն Բուլղարիայում: Այս հարցը անձնական չէ, այլ վերաբերում է Ադրբեջանին, որն իր պետական ավիաընկերության միջոցով զենք է մատակարարում ահաբեկիչներին և այն երկրներին, որոնք ներգրավված են մատակարարման շղթայի մեջ»,- մանրամասնում է Գայտանջիևան:

Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից ադրբեջանական ավիաընկերության միջոցով ահաբեկիչներին զենք մատակարարելու մերկացնող նյութից հետո, դեսպանատունը դիմել է Բուլղարիայի իշխանություններին՝ խնդրելով հետաքննել դեպքի հանգամանքները:

«Այդ նյութի հրապարակումից հետո Ադրբեջանի դեսպանատունը բողոք ներկայացրեց՝ նշելով որ այդ հոդվածն ուղղված է իր երկրի դեմ: Այո՛, դա ուղղված է, ինչպես իրենց այնպես էլ դրանում ներգրավված մյուսների դեմ: Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել հետաքննել իմ գործունեությունը, և հիմա, ահաբեկիչներին զենք մատակարարողների հանցավոր գործունեությունը հետաքննելու փոխարեն փորձում են պարզել իմ տեղեկությունների աղբյուրը»,- մեզ հետ զրույցում նշեց բուլղարացի գործընկերը:

Դիլյանա Գայտանջիևան, անդրադառնալով օրաթերթի քայլին, նշեց, որ իր պայմանագիրը խզվել է առանց բացատրության, ուստի ակնհայտ է, որ այդ օրաթերթը պատրաստ չէ լինել ինքնուրույն լրատվամիջոց և աջակցել անկախ լրագրությանը:

Լրագրողը, խոսելով իր հետագա գործունեության մասին, նշեց, որ պատրաստվում է վերադառնալ Սիրիա և անկաշկանդ շարունակել իր հետաքննությունը:

«Մի քանի ադրբեջանցիներից, որոնք սերտորեն կապված են Բաքվի կառավարության հետ, զայրացած մեկնաբանություններ եմ ստացել: Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և այլևս ոչինչ չունեմ կորցնելու: Շարունակելու եմ անել այն, ինչը, որ անում էի»,- ասում է բուլղարացի լրագրողը:

Դիլյանա Գայտանջիևան արդարության հաստատման և ճշմարտության բացահայտման բոլոր կողմնակիցներին կոչ է անում համախմբվել ալիևյան ռեժիմի անօրինությունների դեմ և պայքարել: Լրագրողը բողոքում է նաև ալիևյան ռեժիմի այս քայլերին հակադրվելու հարցում Բուլղարիայի իշխանությունների դժկամությունից: Նրան չեն աջակցում նաև տեղի իր լրագրող գործընկերները:

«Նրանք վախենում են արտահայտել իրենց կարծիքը և պատմել ճշմարտությունն Ադրբեջանի մասին: Հավաստիացնում եմ, որ Ադրբեջանը միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին: Այն ինչ պատահեց ինձ հետ, առաջին դեպքը չէր. ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը»,- ասաց Գայտանջիևան:

Գայտանջիևան համոզված է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները պետք է հետաքննվեն ՄԱԿ-ի կողմից:

«Ադրբեջանական իշխանությունները պետք է միջազգային իրավունքով պատասխանատվության ենթարկվեն: Ես ունեմ բազմաթիվ տեսանյութեր և ապացույցներ, որ ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից մատակարարված զենքով Սիրիայում սպանվում են անմեղ քաղաքացիներ»,- շեշտում է բուլղարացի լրագրողը:

Հետաքննող լրագրողը նշեց, որ բացի զանազան ճնշումներից, որոնք Ադրբեջանը կիրառում է խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, լայնորեն կիրառվում է նաև կաշառքը: Այդ ճանապարհով նրանք բուլղարական մի շարք ԶԼՄ-ներում պատվիրում են իրենց դրական լույսի ներքո ներկայացնող հոդվածներ և լռեցնում անցանկալի ձայները:

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան, ում գրչին է պատկանում ադրբեջանական պետական ավիաընկերության կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ աշխարհի տարբեր թեժ կետեր զենքի մատակարարման մասին աղմկահարույց հրապարակումը, հեռացվել է աշխատանքից:

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ»-ի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել էր սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում էր ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում: Թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադարձ էր կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan