Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է
30/08/2017 12:12
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:
Դիվանագետը չի հայտնել, թե որն է այցի հետաձգման պատճառը: Նա նշել է, սակայն, որ այցը կկայանա մոտ ժամանակներս:
Էրդողանն Ադրբեջան էր այցելելու սեպտեմբերի 10-11-ը: Ակնկալվում էր այցի շրջանակում անցկացնել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում