Թիլլերսոնը ՉԺՀ նախագահին հայտնել է, որ ԱՄՆ-ը բաց է պահում ԿԺԴՀ-ի հետ երկխոսության ուղիները
30/09/2017 20:35
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ամերիկյան կողմը բաց է պահում բանակցային ուղիները ԿԺԴՀ հետ երկխոսության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Yonhap» գործակալությունը:
«Մենք պահպանում ենք Փհենյանի հետ բանակցային ուղիները և հետևում ենք ԿԺԴՀ-ի կողմից պատասխան գործողություններին»,- հայտարարել է Թիլլերսոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում