AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային. Արամ Համբարյան

 

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ:

-Պրն Համբարյան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդյունքները՝ ի՞նչ կասեք այդ այցի մասին, ինչպե՞ս այն կանդրադառնա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:

-Նման այցելությունները կառուցողական դեր ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում: Այն նաեւ հնարավորություն էր օրենսդիրների համար ավելի ընդգրկուն պատկերացում ձեւավորելու լուրջ անվտանգային մարտահրավերների մասին, որոնք գալիս ենք Անկարայից եւ Բաքվից:

-Այցի շրջանակում անցկացված քննարկումների ընթացքում հատկապես շեշտվեց երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցը: Անդրադառնալով, մասնավորապես, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրին՝ ըստ Ձեզ, ինչ հեռանկարներ կան դրա ստորագրման համար, եւ ինչպես այն կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների առաջխաղացմանը:

-Քանի որ ԱՄՆ-ի ընկերությունների թիվը գնալով աճում է, անհրաժեշտ է կրկնակի հարկումից խուսափելու մասին ժամանակակից, գործող պայմանագիր՝ հայ-ամերիկյան երկկողմ փոխշահավետ առեւտրի եւ ներդրումների խթանման գործընթացում արհեստական խոչընդոտները վերացնելու համար: Սա «հաղթող-հաղթող» սցենար կլինի. պրակտիկ, նվաճելի առաջնահերթություն, որը կարող է իրականացվել եւ կիրականացվի Վաշինգտոնի եւ Երեւանի պաշտոնյաների, ինչպես նաեւ հայ-ամերիկյան կոմերցիոն գործընկերությամբ շահագրգիռ կարեւոր անձանց կառուցողական ներգրավվածությամբ:

-Քննարկումների մեկ այլ կարեւոր թեման Արցախի Հանրապետությունն էր: Կոնգրեսականները եղան այնտեղ, նշեցին, որ շարունակելու են ջանքերն՝ ուղղված Արցախի միջազգային ճանաչմանը, սակայն այցից հետո կոնգրեսականներից մի քանիսը, ոչ զարմանալիորեն, հայտնվեցին Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այնուամենայնիվ, ինչպե՞ս կբնութագրեք Ադրբեջանի նման պահվածքը, արդյո՞ք այն կարող է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Ամերիկայի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա:

-Մենք շատ ոգեւորված ենք Միչիգանում Հայ դատի հանձնախմբի կատարած աշխատանքով առ այն, որ նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը շարունակելու են ցուցաբերել աջակցություն Արցախին, ինչպես նաեւ Հայաստանին: Այս ջանքերը քույր քաղաքների նախագծերին եւ Արցախի ճանաչմանն ուղղված այլ նախաձեռնություններին զուգահեռ բախվում են Ադրբեջանի հզոր դիմադրությանը, սակայն դանդաղ, բայց վստահաբար կենտրոնացնում են ԱՄՆ քաղաքականությունը ժողովրդավարական ինքնորոշման վերաբերյալ Ամերիկայի հիմնական արժեքի շուրջ:

-Այս տարիների ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մշտապես իրականացրել է տարբեր նախագծեր՝ ուղղված թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախի միջազգային ճանաչմանը: Այդ նախագծերը պարբերաբար ունեցել են աջակիցներ: Կցանկանայի իմանալ՝ վերջին ժամանակներում ինչ աշխատանքներ են տարվել այս երկու հարցի ուղղությամբ:

-Այս տարի կոնգրեսականների համար մենք նախաձեռնեցինք «Խոստումը» ֆիլմի էկրանավորումը: Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կազմակերպեցինք «Հերքման ճարտարապետները» ֆիլմի ցուցադրությունը, եւ կոնգրեսականների հետ հանդիպումներին մեզ միացան գործադիր պրոդյուսերներ Դին Քեյնը եւ Մոնթել Ուիլիամսը: ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծի համահովանավորների թիվը շուրջ 100 է, եւ Սենատում աջակցությունը շարունակում է աճել:

-Սեպտեմբերի 27-ին էլ տեղեկացանք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է առաջադրվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել այս ուղղությամբ, պրն Համբարյան:

-Մենք ոգեւորված ենք, որ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից Բաքվի դեմ Դուրբինի (ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբին- խմբ.) լրացումներով նախատեսվող պատժամիջոցների ընդունումից հետո մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը՝ ավելի բաց ու հաստատակամ կերպով Ադրբեջանում աճող ճնշումներին մարտահրավեր նետելու հարցում: Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային պատասխան կտրվի նույն կերպ՝ պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:

-Կցանկանայի անդրադառնալ եւս մի հարցի՝ մայիսի 16-ին ԱՄՆ-ում թուրքական դեսպանության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակման դեպքին, որից հետո այդ խմբից 12 անձի ձերբակալության հրաման տրվեց Վաշինգտոնում: Ո՞ր փուլում է իրավական գործընթացն այժմ:

-Զարմանալիորեն, Թուրքիայի արտգործնախարարն Ամերիկա կատարած իր վերջին այցի ժամանակ լուսանկարվել էր եւ խրախուսել հարձակման գործում իրենց դերն ունենալու համար ձերբակալված երկու անձի: Կարեկցանք հայտնելու փոխարեն՝ Էրդողանի կառավարությունը այդ մարդկանց դարձնում է հերոսներ եւ պախարակում նրանց, ում միակ հանցագործությունը Ամերիկայի հողում խաղաղ ցույցի մասնակցելն էր:

Լրահոս
Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես Մառախուղ՝ Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրն է «Հրապարակ». Երբ չես զբաղվում քաղաքականությամբ «Ժողովուրդ». Ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից «Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել «Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է ԼՀԿ-ի քվեն ստանալու համար «Փաստ». Բազմաթիվ տնտեսական և քաղաքական ռիսկեր կան, իսկ իշխանավորները «թիթեռ են նկարում» «168 ժամ». Հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին «Փաստ». ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունը ծանր կացության մեջ է հայտնվել Ես հավատում եմ, որ ուժեղ պետություն կարող ենք ունենալ միայն սեփական դիմագիծը պահելով Ոչ տղամարդու շնորհք կա վրեն, ոչ էլ մարդու. մշակույթ փոխողիս տեսեք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 16 Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan