Սեյրան Օհանյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել պաշտպանության բանակի զորավարժություններին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ներկա է գտնվել հանրապետության արեւելյան մասում անցկացվող պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումների մարտական զորավարժություններին:

Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ այն նպաստում է զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը:

Երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ զինծառայողների’ զորավարժությունների ընթացքում դրված առաջադրանքների պատշաճ կատարման համար:

Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում