ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան
12/10/2017 13:50
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու այսօր Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում