Վրացի ազգայնականները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ հայերի (տեսանյութ)

Շաբաթ օրը Թբիլիսիում գտնվող Հայաստանի դեսպանատան դիմաց մի շարք վրացի ազգայնականներ խուլիգանական բողոոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում Հայաստանի դեսպանի, հայերի և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Նման վարաքգծի պատճառը նրանք բացատրում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ Աբխազիայի հայկական պատվիրակության ներկայությամբ՝ Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանի գլխավորությամբ:

Վրացական հեռուստատեսությունը այդ ակցիայի կազմակերպիչներին հրավիրել է եթերի, սակայն նրանք չեն եկել: Վրաստանում Հայաստանի դեսպանատունը առայժմ չի արձագանքել իրադարձությանը, քանի որ ներկա պահին դեսպանը գտնվում է Պիտերբուրգում:

 Հաղորդման մանրամասները կարող եք դիտել այստեղ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում