Ահաբեկչական պայթյուն ԱՄՆ Բոստոն քաղաքում

Քիչ առաջ Բոստոնյան մարաֆոնի վազքի ժամանակ վերջնակետի մոտ երկու պայթյուն է հնչել: Ըստ նախնական տվյալների պայթյունը տեղի է ունեցել վրաններում, որոնք նախապատրաստված են եղել վազքից հետո մարզիկների հանգստի համար: Այս պահին շրջանառվող երկրորդ վարկածի համաձայն, պայթյունը տեղի է ունեցել հարակից շենքերից մեկում:

Ըստ տեղի լրատվամիջոցների, մահացել են առնվազն չորս մարդ: Տուժածների թիվը կարող է հասնել մինչև հիսունի: Տեղի ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում