AM | RU
USD
EUR
RUB

Թռչող կաթնասունները, գիշերային որսն ու «Խաչիկի քարանձավը»

 

Միակ կաթնասունը, որ իրականացնում է իրական թռիչք

Մութ ու հանելուկային քարանձավն Աստղիկ Ղազարյանին գրավեց այն ժամանակ, երբ դեռ երկրորդ կուրսի ուսանող էր: Առեղծվածային քարանձավի ոչ պակաս առեղծվածային բնակիչների` չղջիկների հետ Աստղիկը «ծանոթացավ» լեհերի օգնությամբ: Ապագա կենդանաբանը, միանալով Լեհաստանից ժամանած գիտնականների խմբին, սկսեց զբաղվել ձեռքաթևավորների` չղջիկների ուղեղի ուսումնասիրությամբ: Լեհ գործընկերների հետ համատեղ աշխատանքն արդյունավետ էր, բայց կարճատև: Չղջիկների ուղեղն ուսումնասիրելու համար պետք էր նրանց սպանել, իսկ դա Աստղիկը չէր կարող անել: Ահա թե ինչու ակամայից հակաբնապահպանական աշխատանքն իր տեղը զիջեց բնապահպանականին: Լեհաստանից վերադառնալուց հետո ապագա կենդանաբանը որոշեց` պետք է զբաղվի չղջիկների պահպանությամբ:

Իրական թռիչք իրականացնող միակ կաթնասուններին պահպանելու առաքելությունը ստանձնած կենդանաբանը նրանց մասին գիտի գրեթե ամեն ինչ. «Չղջիկների 1000-ից ավել տեսակներ կան, որոնք բաժանվում են երկու խմբի` մեգաչղջիկներ և միկրոչղջիկներ: Մեգաչղջիկները, որոնք առավել հայտնի են թռչող աղվեսներ անվամբ, կարող են մինչև 2-3 կգ կշռել: Նրանք հանդիպում են արևադարձային գոտիներում և սնվում արևադարձային մրգերով: Բացի զարգացած հոտառությունից, այս խումբն ունի նաև լավ զարգացած տեսողություն: Ի տարբերություն դրանց, միկրոչղջիկները, որոնք հանդիպում են նաև Հայաստանում, չունեն զարգացած տեսողություն, ուստի և կողմնորոշվում են ուլտրաձայներով»:

Ձեռքաթևավորների` ժամում արձակած հազարավոր ուլտրաձայները մարդու ականջը լսել չի կարող, բայց ահա հասարակական ձայները` ծվծվոցը, կարող է: Չղջիկների հարյուրներից կամ հազարներից կազմված անխոս թվացող գաղութներում, իրականում, միշտ չէ, որ ամեն ինչ հաշտ ու խաղաղ է լինում. նրանք խոսում էլ են, կռվում էլ, ուրախանում էլ, ուղղակի` դարձյալ մարդուն անհաս ձևով` ուլտրաձայներով: Աստղիկին, սակայն, այդ ձայները քաջածանոթ են: Հատուկ սարքի միջոցով նա ոչ միայն լսում, այլև ըստ ուլտրաձայնի հաճախականության` տարբերակում է, թե որ տեսակին է պատկանում «խոսող» չղջիկը: Այդ եղանակով են Աստղիկն ու գործընկերները պարզել, որ Լայնականջ ծալքաշուրթը (Tadarida teniotis), Սովորական երկարաթևը (Miniopterus schreibersii), Արաքսյան կամ Շաուբիի գիշերաչղջիկն (Myotis schaubi) ու Ասիական լայնականջը (Barbastella leucomelas) Հայաստանում հազվադեպ հանդիպող տեսակներ են: Անհետացման վտանգի առջև կանգնած լայնականջ ծալքաշուրթը հայտնաբերվել է միայն Տավուշում, այն էլ` մեկ-երկու անհատ: Մյուս տեսակները ոչ այդքան, բայց դարձյալ պակասել են, ապացույցը` դրանց միայն Վայոց ձորում հայտնաբերված լինելն է:

Գուանոյի բիզնեսի բնապահպանական կողմը

Թե ինչ հետևանքներ կունենա չղջիկների թվաքանակի կրճատումը կամ, առհասարակ, որոշ տեսակների վերացումը, Աստղիկը ոչ միայն պատկերացնում, այլև կենդանաբանությունից հեռու մարդկանց է օգնում պատկերացնել. «Միկրոչղջիկները սնվում են միջատներով` մոծակներ, բզեզներ, թիթեռներ և այլն: Փոքր չղջիկը ժամում ուտում է 1000-ից ավել փոքր միջատ, իսկ կերակրող մայր չղջիկը` մեկ գիշերվա ընթացքում` ավելի քան 4000: Պատկերացնում եք` ինչ կլիներ, եթե չղջիկներ չլինեին,-տրամաբանական հարցադրումն անում, ինքն էլ պատասխանում է:- Լավ չէր լինի»:

Սովորաբար գիշերը որսի դուրս եկող ձեռքաթևավորների պահպանությունը միայն Աստղիկն ու մյուս կենդանաբանները չէ, որ իրականացնում են: Խաչիկի քարանձավում տեղի բնակիչների անվտանգությունն աչալուրջ հսկում է «գործարար» Խաչիկը:

Արմավիրի մարզում գտնվող անանուն քարանձավը Խաչիկի անունով անվանել է Աստղիկենց խումբը: Ամայի տարածության մեջ գտնվող քարանձավ մուտքի թույլտվություն այցելուները ստանում են Խաչիկից, ով այդտեղ նաև բիզնես է դրել: Հետևելով և տեսնելով, որ պարբերաբար այդ քարանձավ են գալիս ու տեղավորվում չղջիկների բազմաթիվ գաղութներ, ինչի արդյունքում այդտեղ գոյանում են գուանոյի (չղջիկների ծիրտը) բլուրներ` Խաչիկը որոշեց յուրահատուկ բիզնես սկսել` զբաղվել գուանոյի վաճառքով: «Մարդը բիզնես է անում, բայց ակամայից նաև բնապահպանական մեծ աշխատանք է կատարում, քանի որ չի թողնում, որ օձերը կամ մյուս վնասատուները ներս մտնեն»,-ասում է Աստղիկը:

Հայաստանի տարբեր քարանձավներում աշխատած կենդանաբանը լավագույնը համարվող օրգանական պարարտանյութի` գուանոյի ամենաբարձր բլուրները տեսել է Արցախում: Աշխարհում իր հնությամբ հինգերորդը համարվող Ազոխի քարանձավում ամբարված գուանոյի «տարիքը» սահմանելը դժվար է: Քարանձավի բնակիչների` հազարներից կազմված գաղութների հետ Աստղիկ Ղազարյանն առնչվել է բազմիցս, բայց 2006թ. այցը տարբերվում էր. «Ազոխը մեզ համար առանձահատուկ նշանակություն ունի: Այն գտնվում է թե´ մեր, թե´ մեր արցախցի գործընկերների ուշադրության կենտրոնում, և պարբերաբար այցելում ենք քարանձավ: Մինչև հիմա, սակայն, ամենատպավորիչը եղել է 2006թ. այցելությունը: Երբ մտանք քարանձավ, չղջիկների մոտավոր թիվը հաշվելու նապատակով, մեր գլխին սկսեց գուանոյի անձրև տեղալ` այնքան «հորդառատ», որ իմ գործընկեր Յուրի Պոպովն ասաց` պետք է անձրևանոց վերցնեինք: Ցավոք, նրանց թիվը հիմա զգալի կրճատվել է, այլևս դժվար է այնտեղ հազարներից կազմված գաղութներ գտնելը»:

Ավելի քան 10 տարի չղջիկների պահպանությունն իրականացնող կենդանաբանը ցավում է քարանձավներ մարդկանց անարգել մուտքի, ցանկացած հին ծառ հատելու, եկեղեցիների ու վանքերի բոլոր ճեղքերը փակելու դեպքում, քանի որ դրանով ոչնչացվում են այնտեղ հաստատված չղջիկների բնակատեղիները:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ «Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության նիստը շատ բուռն է անցել. մանրամասներ «Ժողովուրդ». Ո՞վ կնշանակվի Ռազմական ոստիկանության պետ «Հրապարակ». ԱԱԾ-ի ռուսական կադրերի նկատմամբ տեռոր է սկսվել «Հրապարակ». Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 6 Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 135-ի Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց Հրապարակվել են Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուքից կադրեր ու Ոստիկանություն Սիմոնյանի արած զանգի ձայնագրությունը Սիրիայում իսրայելական օդուժի հարվածի հետևանքով 15 զինվորական է զոհվել Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. տուժել է 40 մարդ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․ Տիգրան Ավինյան Ամուլսարում 2-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ հանքի շահագործման. ՈՒՂԻՂ Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա Մենք ունենալու ենք կորոնավիրուսից իջեցող մահացածություն. Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց. ՈՒՂԻՂ Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին Ջերմուկցիները մենակ են մնացել. Վահագն Վարագյան (տեսանյութ) Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է Նորակոչիկների զինվորական երդման արարողությունները կիրականացվեն առանց տեսակցությունների ու հրավերների Հայաստանը պետք է ցույց տա, որ Լիբանանի ժողովրդի, նաև Լիբանանի հայ համայնքի կողքին է․ Սուրեն Սարգսյան Օրենքի հետ բացարձակ կապ չունեցող գործողություններ են տեղի ունենում, սա աբսուրդ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան» Օդի ջերմաստիճանը զգալի կբաձրանա Ինձ համար անսպասելի էր. փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը՝ պաշտոնից ազատվելու մասին Ոստիկանությունը գործողություններ է կատարում M GROUP ընկերությունում, փաստաբանի հավաստմամբ՝ դրանք ուղեկցվում են լիազորությունների չարաշահմամբ 3-5 մլրդ դոլար. Բեյրութի նահանգապետը գնահատել է նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասի չափը (տեսանյութ) Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները M Group ընկերությունում են. ՈՒՂԻՂ ՀՀ երկու փոխոստիկանապետերը հրաժարականի դիմո՞ւմ են ներկայացրել Ինչո՞ւ չեն արվում հակամարմինների թեստեր՝ պարզելու համար կորոնավիրուսի տարածվածության աստիճանը. Էլինար Վարդանյան Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի Ինչ-որ մեկը վերջին պահին դիմում է ներկայացրել և դառնալու է տնօրեն. կա´մ մարզպետի բարեկամն է, կա´մ էլ կաշառք է տվել Բեյրութում պայթյունից մահացածների թվում 6 հայ կա․ ՀՀ ԱԳՆ Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ Բեյրութում հայ զոհերի թիվը հասավ 5-ի Վարչապետի աթոռը զավթած մարդը վախենում է որոշում կայացնել՝ Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանք է դառնալու. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan