Մարտիկի երգը
15/11/2017 17:13
Նմանատիպ
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:
Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ որերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:
Հայրենիքն իմ սրտում`
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
Խոսք՝ Գ. Սարյանի
Երաժշ.՝ Ա. Սաթյանի
Կատարում՝ Շուշան Պետրոսյանի