Ադրբեջանցի զինծառայողը սպանել է ավագ լեյտենանտին

Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է,որ մեր հարևնան երկրի բանակը հերթական կորուստն է ունեցել: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող զորամասում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Շախվերդիև Ռաֆայիլ Ալիօղլուի «անզգուշաբար» արձակած կրակը դիպել է նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Մամեդով Էլշան Մուբարիզօղլուին: Ադրբեջանցի սպան տեղում մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում