ԼՂ առաջնագծում անցնող շաբաթ պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը
25/11/2017 14:33
Նմանատիպ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից՝ առաջնագծի հյուսիսային հատվածում կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում