Երբ պահանջում են հանդուրժել ամեն ինչ

Երբ պահանջում են հանդուրժել ամեն ինչ

Մեր երկրի վիրտուալ սոցիալական ցանցերում, տպագիր և էլեկտրոնային մամուլում պարբերաբար ակտիվանում են «հանդուրժողականություն» քարոզողները, որ պահանջում են միևնույն իրավունքները տալ բոլոր կրոնների ու կրոնական ուղղությունների ներկայացուցիչներին, սեռական փոքրամասնություններին: Մի կողմ թողնելով նրանց հետաքրքրվածությունն այս թեման շահարկելու առումով՝ առաջարկում եմ դիտարկել «հանդուրժողականություն»-ը` ինչպես որ այն կա իրականում:

Տոլերանտություն (tolerance) գիտաբառը բժշկական բառարաններում այսպես է ձևակերպված․ «Մարմնի՝ օտար մարմինների, վարակների նկատմամբ դիմադրողականության պակաս», իսկ սոցիալական ձևակերպումն է․ «Քո կարծիքից տարբերվող կարծիքների նկատմամբ թույլատու, հանդուրժող, չպայքարող վերաբերմունք դրսևորել»: Այլ կերպ ասած՝ մեզնից ձգտում են կերտել մարդիկ, որ հարմարված են իրենց հասարակության մեջ ցանկացած գաղափար, այդ թվում և վարակակիրները ընդունելուն:

Բացարձակ ճշմարտությունը դառնում է հարաբերական, «աստվածային գիտելիքի» անվան տակ տարածվում են բուդդիստական, կրիշնայական, աղանդավորական մտքեր, և կրոնական ոլորտում բավական տգետ մեր հանրությունը հաճույքով կուլ է տալիս այդ գեղեցիկ փաթեթավորված ձևակերպումները: Բայց այս «տարբեր» գաղափարների, կենսակերպերի, հանրույթների, ենթամշակույթների իրավահավասարությունը միայն առաջին քայլն է: Մի շարք երկրներում արդեն որոշ կրոնական կամ սեռական մեծամասնություններ են ստիպված լինում դուրս գալ ցույցերի, բողոքի երթերի, որպեսզի իրենց իրավունքները չստորադասվեն «ճնշված» փոքրամասնությունների իրավունքներին:

Օրինակ, եվրոպական գրեթե բոլոր երկրներում ծնողներին կարող են զրկել ծնողական իրավունքից երեխային ինչ-որ բան (օրինակ՝ ձեռքերը լվալ կամ դաս սովորել) ստիպելու համար, կարող են զրկել ծնողներին երեխային տեսակցելու իրավունքից և երեխային որդեգրման հանձնել միասեռական զույգի:

Կիսագրագետ հասարակության համար ճշմարտություն է դառնում այն, ինչն առավել ինտենսիվ հայտնվում է էկրանին կամ գովազդային վահանակների վրա:

Աստվածաբանական հանճարեղ հատորները գործնականում կորցնում են իրենց դերը« երբ ամեն օր մայրաքաղաքի կենտրոնում իրենց ցուցանակը դրած, գրքերը շարած՝ հայացքով ամեն անցորդի կանչում ու ձրի նկարազարդ գրքույկներն են առաջարկում «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները, «Կյանքի խոսք»-ը երիտասարդներին, արվեստագետներին առաջարկում է իրական օգնություն կարիերա հարթելու ճանապարհին, էմոները՝ սեփական զգայուն «ես»-ի բացահայտում ու կոփում« սատանիստները՝ իրական ըմբոստ ոգիների «հետաքրքիր ժամանց»․

Ու եվրոպական չափանիշները մեզնից պահանջում են չնկատել« որ առաջարկների ճանապարհն ինքնասպանության փորձերի, մարդկային զոհաբերությունների, հոգևոր խաղաղությունը թողած գոռում-գոչյուններով քարոզների մասնակցելու, ազգադավ գաղափարներ դավանելու հոգեկործան ուղին է: «Հանդուժողականություն«- ասում են:

-Հանդուրժեք նրանց, չէ՞ որ դուք քրիստոնյա եք, և ձեզ՝ Հայ եկեղեցու հետևորդներիդ, պատվիրված է սիրել բոլորին»:

Այսօր ես ուզում եմ հիշեցնել, որ մեզ պատվիրված է ոչ միայն սիրել, այլև իշխել այն երկրին« որ մեզ տրված է․ իսկ իշխել, նշանակում է տեր լինել« հոգատարությամբ խնամել և արտաքին ու ներքին վտանգներից պահպանել: Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս, Ամենաբարին, Ամենաողորմածն ու Մարդասերը, մի օր ոլորեց պարանը, շրջեց լումայափոխների սեղանները և խարազանելով՝ վաճառականներին վռնդեց տաճարից:

Հիշելով քրիստոնեական օրենքը՝ սիրել մեղավորին և ատել մեղքը, ես, այնուամենայնիվ, նշում եմ․ մեղք-վարակակիր գաղափարների նկատմամբ «հանդուժողականության» դրսևորման օրինակն ինձ համար խարազանելով վռնդելն է՝ ամեն հարմար առիթով քննադատելը, ուսմունքներին ծանոթանալով՝ բանավեճերի պատրաստ լինելն ու հրապարակային բանավեճեր նախաձեռնելը, ցանկացած օրինական միջոցով դրանց տարածման դեմ պայքարելը՝ հանուն իմ երկրի, նրա ամեն բջջի առողջության:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Շողակն Արարատյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում