Բակո Սահակյանը ընդունել է «Հայոց արծիվներին»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահության մի խումբ անդամների’ կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը արծարծվել են մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է հայրենասիրական ճիշտ դաստիարակությունը’ այն համարելով առողջ եւ կենսունակ հասարակության կարեւոր հիմքերից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում