Մի լար
29/11/2017 20:11
Նմանատիպ
Դու միալար մի՜ լար,անգին, այս կույր-անբույր գիշերով,
Երգիդ վերքին թող իմ հոգին ծածկի ոսկե հուշերով:
Ես քեզ մի հեզ, գթոտ մոր պես մի ջինջ-անջինջ պատգամ տամ,
Ցավից , դավից մնաս անտես,
Ու միշտ անվիշտ ու փարթամ:
Քեզ ինչ, թե ինձ բաժին մնա քո լեռ ու բեռ տառապանք:
Ես իմ դժխեմ կյանքում անմահ և՛ երգ, և՛ վերք, և՛ փրկանք:
Կատարում՝ Լիլիթ ՊԻՊՈՅԱՆի
Խոսք՝ Շուշանիկ Կուրղինյանի