«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Սելտայի» հետ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Սելտայի» հետ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» միավորներ կորցրեց։ Կատալոնական թիմը հյուրընկալեց «Սելտային» և չկարողացավ առավելության հասնել, հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Թիմերը խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ փոխանակեցին: 20-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Յագո Ասպասը, իսկ երկու րոպե անց աչքի ընկավ Լիոնել Մեսսին։ Երկրորդ կեսում էլ նախ կատալոնացիներից աչքի ընկավ Լուիս Սուարեսը, ապա Մաքսիմիլիանո Գոմեսը ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» 36 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ Կատալոնական թիմին ընդհուպ մոտենալու հնարավորություն ունի «Վալենսիան», որն ունի 31 միավոր և վաղը հյուրընկալվելու է «Խետաֆեին»։ «Սելտան» այժմ ունի 18 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» – «Սելտա»՝ 2։2
Գոլերը՝ Մեսսի 22՛, Սուարես 62՛ – Ասպաս 20՛, Գոմես 70՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում