Ստեղծվում է Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան
07/12/2017 18:51
Նմանատիպ
Կառավարությունը հավանություն տվեց Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծման որոշման նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ստեղծելով մեկ դատարան՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարաչափ բաշխվեն բոլոր դատավորների միջև, կրճատվեն ժամկետներն ու տնտեսվեն ռեսուրսները:
«Այսպես ոչ թե դատավորների թիվն ենք ավելացնում, այլ՝ բեռնաթափում ենք դատարաններն անիմաստ փաստաթղթերից ու քաշքշուկից»,- ասաց Հարությունյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ընդգծեց, որ այս նախագծով շատ լավ բան է արվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում