Լա լիգա. «Ատլետիկոյի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Լա լիգա. «Ատլետիկոյի» առաջին պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվել է «Էսպանյոլին» ու 0:1 հաշվով պարտություն կրել:

Հավասար պայքարում անցած խաղի ելքը որոշվել է 88-րդ րոպեին: Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էստեբան Գրաներոյի հաշվենկատ փոխանցումն անկասելի հարվածով եզրափակել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Գարսիան:

Տեսանյութ

Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում դա Դիեգո Սիմեոնեի թիմի առաջին պարտությունն էր: Մադրիդցիները 36 միավորով մնացին երկրորդ տեղում և չկարողացան մոտենալ առաջատար «Բարսելոնային» (42): «Էսպանյոլը» 20 միավորով բարձացավ 14-րդ հորիզոնական:

«Թութակներն» իրենց այսօրվա մրցակցին վերջին անգամ հաղթել էին 2013 թվականի հոկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում