AM | RU
USD
EUR
RUB

ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը. ԵՄ գլխավոր բանակցող

 

Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնականում իրականացումը որոշիչ է։ Համաձայնագրով սահմանված միջոցառումների իրագործման դեպքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։

-Խնդրում եմ ներկայացնել, թե ինչպիսի հեռանկարներ է բացում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության տեսանկյունից:

-Տնտեսական առումով այս համաձայնագիրը ստեղծում է էական օգուտներ։ Մասնավորապես, Հայաստանում տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը ԵՄ օրենքներին մոտեցնելու, գործարար միջավայրը բարելավելու շնորհիվ, ինչի արդյունքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ Դա ուղղակիորեն կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։

Համաձայնագրով նախատեսված ԵՄ ստանդարտների ներդրումն էլ կնպաստի Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ապրանքների, այդ թվում՝ վերամշակված արտադրանքի արտահանման աճին։ Համաձայնագիրն ապահովում է ծառայությունների շուկայի բացում թե Հայաստանում, և թե Եվրամիությունում, ինչը նշանակում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել Եվրամիությունում և հակառակը։ Համաձայնագիրը նաև ապահովում է պետական գնումների ընդհանուր շուկա, ինչը ենթադրում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան հայտ ներկայացնել Հայաստանում պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար և հակառակը։

-Դուք նախորդ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և ներկայիս համաձայնագրի գլխավոր բանակցողն եք եղել ԵՄ-ի կողմից։ Խնդրում եմ նշել համաձայնագրերի միջև առկա հիմնական տարբերությունները` հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի պարունակում ազատ առևտրի տարրեր։

-Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տարբերությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից այն է , որ այս համաձայնագիրը չի ներառում արտոնյալ առևտրի դրույթներ։ Այնուամենայնիվ, ինչպես ես նշեցի, այս համաձայնագիրը պարունակում է շատ էական դրույթներ, որոնք կունենան դրական ազդեցություն առևտրի և ներդրումների վրա՝ ներառյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններից դուրս գալը։ Ինչպես նաև՝ Հայաստանն արդեն իսկ օգտվում է GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմից, ինչը թույլ է տալիս դեպի Եվրամիության երկրներ արտահանվող հայկական ապրանքների մեկ երրորդն ուղարկել առանց մաքսատուրքերի։

-Ցանկացած փաստաթղթի բանակցության ժամանակ լինում են կետեր, որոնց շուրջ դժվար է հասնել փոխզիջման կամ համաձայնության, կարո՞ղ եք նշել բանակցությունների ժամանակ առաջ եկած ամենամեծ տարակարծությունը և մանրամասնել, թե ինչպես եք այն հաղթահարել:

-Իհարկե, համաձայնագրում կային որոշ մասեր, որոնց շուրջ ավելի դժվար էր բանակցելը։ Օրինակ, մարդկանց շարժունության սահմանումը դժվար դրույթ էր։ Բարդ էր նաև Եվրամիության աշխարհագրական տեղանունների նկատմամբ հարգանքի (օրինակ, Cognac) հաստատումը։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր տարակարծությունները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարությամբ աշխատող հայկական թիմի կառուցողական մոտեցման շնորհիվ։ Ես համոզված եմ, որ կողմերն այս համաձայնագրից ստացել են լավագույն փոխշահավետ արդյունքը։

- Մտահոգությունները, որ հայտնում են համաձայնագրի առնչությամբ հիմնականում առնչվում են դրա իրականացման հարցերին, այսինքն` ասում են, որ ստորագրումից առավել կարևոր է դրա իրագործումը: Իրագործման առումով Դուք խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:

-Իսկապես իրականացումը որոշիչ է։ Բոլոր պոտենցիալ օգուտներն ու հնարավորությունները, որ առաջարկում է համաձայնագիրը, ներառյալ տնտեսական օգուտները՝ կապված շուկայի բացման և ավելի լավ գործարար միջավայր ապահովելու հետ, կախված են պրակտիկայում համաձայնագիրը կյանքի կոչելուց։ Մասնավորապես, սա նշանակում է ԵՄ ստանդարտների վրա հիմնված հայկական նոր օրենսդրության կիրարկում։ Ես լիահույս եմ, որ Հայաստանն ու Եվրամիությունը կարող են համաձայնության գալ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզի՝ ներառյալ յուրաքանչյուր ոլորտի գերակա օրենսդրության մշակման ժամանակացույցի հստակեցման շուրջ մինչև 2018-ի առաջին կեսը։ Օրենսդրական աշխատանքը կարող է սկսվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Եվրամիությունն այս աշխատանքներում Հայաստանին տեխնիկական աջակցություն կտրամադրի և Հայաստանի իշխանությունների հետ մշտադիտարկման կենթարկի առաջընթացը։

-Համաձայնագրի շրջանակներում արդյոք ԵՄ-ն նախատեսում է հատուկ ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին ստանձնած պարտավորությունների իրականացման համար, եթե հաշվի չառնենք «Single Support Framework 2» -ը:

-Եվրամիությունը «The EU Single Support Framework»-ի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 160 միլիոն եվրո 2017-2020 թթ․-ին երեք հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնական դեր ունեն Համաձայնագրի տեսանկյունից։ Առաջին ուղղությունը տնտեսական զարգացումն ու շուկայի հնարավորություններն են, երկրորդը՝ ինստիտուտների և լավ կառավարման ամրապնդումն է, երրորդը՝ կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներն են։ Ի լրումն դրա՝ «Single Support Framework»-ը ներառում է կարողությունների զարգացման և ինստիտուտների կայացման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարմանը։

Այս բաշխումից բացի, առկա է հետագա հավելյալ ֆինանսավորման հնարավորություն՝ ի նշան Հայաստանի կողմից բարեփոխումների գնալու հանձնառության ճանաչման։

Բացի այդ՝ Հայաստանում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար առանցքային են էներգետիկ անվտանգության բարելավումն ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառման խրախուսումը, կարողությունների զարգացումն ու ներդրումների հստակ առաջնահերթության հաստատումը։ Եվրամիությունը մոտ 24 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության ուղղություններին 2017-2020 թթ․-ին։

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի

Լրահոս
Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan