AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմամբ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը և վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջև դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները` այդ համատեքստում նշելով նաև առևտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ-վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ բնագավառներում:

Զրուցակիցների համոզմամբ` հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն և դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են: Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սարգսյանին և ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն և կայուն զարգացում:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ և վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել` ի բարօրություն երկու ժողովուրդների:
Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին և վրացի ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն և լավատեսություն երկրի զարգացման ու բարեկեցության հարցում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարը, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Վրաստան՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան: Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

 

Լրահոս
Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան ՀՀ իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը․ Ավետիք Չալաբյան ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան Այսօրվա հոսանքազրկումների մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին․ ուղիղ Իշխան Սաղաթէլեան Թորոնթոյի Մէջ Հանդիպեցաւ Նահանգային Նախարարներու, Երեսփոխաններու եւ Քաղաքապետական Ներկայացուցիչներու Հետ ԱԺ-ում քննարկվում է 2020թ-ի պետբյուջեի նախագիծը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը․ նիստը՝ ուղիղ Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ) ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Արա Վարդանյանին ու հենց վարչապետի ընդունարանում ձերբակալել էին նրան NASA-ն Զոհար և Հելգա անունները կրող «կին» մանեկեններ կուղարկի լուսին (Լուսանկարներ) ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ուղղաթիռ է կործանվել Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման «Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի համար հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն «Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր «Ժողովուրդ». Դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել «Իրատես»․ Կոռուպցիան ամբողջովին տեղափոխել են իշխանության վերին՝ հասարակության կողմից չնկատվող և չվերահսկվող ատյաններ «Իրատես». Եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի «Հրապարակ». Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. Առաջիկայում պլանավորված էին եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան «Իրատես». Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին «Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում «Հրապարակ». «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում «Փաստ». Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը «Փաստ». Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 6 Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan