Միտումնավոր հարված մրցակցին. Էշլի Յանգը որակազրկվել 3 խաղով (տեսանյութ)

Միտումնավոր հարված մրցակցին. Էշլի Յանգը որակազրկվել 3 խաղով (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը բաց կթողնի իր թիմի առաջիկա երեք խաղերը: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) նրան որակազրկել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Սաութեմփթոնի» դեմ խաղի (0:0) ժամանակ ագրեսիվ պահվածքի համար:

Տեսախցիկները ֆիքսել են, թե ստանդարտ իրավիճակի խաղարկման ժամանակ անգլիացին ինչպես է արմունկով հարվածել Դուշան Տադիչի որովայնին: Քրեյգ Պոուսոնի մրցավարական բրիգադն այդ դրվագը չի նկատել:

«Էշլի Յանգը որակազրկվել է երեք խաղով: Նա ընդունել է ագրեսիվ պահվածքի մեղադրանքը, սակայն նման պատիժը չափազանցված է համարել: Նրա այդ փաստարկը հանձնաժողովի կողմից մերժվել է»,- գրված է FA-ի հայտարարության մեջ:

Այսպիսով, Յանգը բաց կթողնի Պրեմիեր լիգայում «Էվերթոնի» ու «Սթոք Սիթիի» դեմ խաղերը և Անգլիայի գավաթում «Դերբի Քաունթիի» հետ հանդիպումը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում