ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
22/01/2018 19:56
Նմանատիպ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է իր երկրի մտահոգությունը Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքական ԶՈՒ-ի և քրդական ուժերի բախումների վերաբերյալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:
ԱՄՆ պետքարտուղարը երկու հակամարտող կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել քաղաքացիական մահերը նվազեցնելու ուղղությամբ:
ԱՄՆ աջակցությամբ գործող Սիրիական դեմոկրատական ուժերի խոսնակ Քինո Գաբրիելը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, ներառյալ կին և երեխաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում