AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի նոր իշխանությունների համար ընդունելի են Ջավախքի մի շարք պահանջներ. Վահագն Չախալյան

 

Ջավախահայ hասարակական գործիչ Վահագն Չախալյանը, թեև կարծում է, որ Վրաստանի նոր իշխանությունը' վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ընդունում է Ջավախքի մի շարք պահանջները, բայց ինքն այնքան միամիտ չէ, որ մեծ սպասելիքներ ունենա նոր իշխանությունից ու բարձրաձայնի դրանք:
«Վրաստանում երկիշխանություն է, իշխանության նոր հատվածը փորձում է բուժել այն վերքերը, որը թողել է նախագահ Սաակաշվիլիի ռեժիմը: Երբ մենք տարիներ առաջ բարձրաձայնում էինք, որ նրա ռեժիմը հայաթափում է Ջավախքը՝ թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով, այսօր Վրաստանի նոր իշխանությունները ասում են այն, ինչ մենք ասում էինք հինգ տարի առաջ, որ այդ ռեժիմը հանցագործություն է արել ջավախահայության հանդեպ»,– Ծիծեռնակաբերդում երեկ լրագրողների հետ զրույցում ասաց նա: Այս մասին տեղեկացնում է Akhaltskha.net լրատվական կայքը:

«Նրանք ընդունում են մեր պահանջները, հասկանում են, որ այսօր հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու անհրաժեշտություն կա: Եթե ցանկանում են, որ մեր ժողովուրդը զարգացում ունենա, հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունում հայոց լեզվով ուսուցում ունենալու կարիք կա»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ձերբակալվել է 2008թ. հուլիսի 21-ին։ 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս տարվա հունվարին Վրաստանի դատարանը վերանայեց ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավճիռը և ազատ արձակեց նրան:

Վահագն Չախալյանը նաև նշեց, որ ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Թուրքիա և ծաղկեպսակ դրել Աթաթուրքի շիրիմին, շատ բաների մասին է ասում.«Սահակաշվիլին ոչ մի բան պատահական չի անում»,- ասաց Վահագն Չախալյանը։

Անդրադառնալով վրացական քաղաքական դաշտին ու Ջավախքի խնդիրներին, Վահագն Չախալյանը նշեց, որ վրացի քաղաքական գործիչները շատ են, իսկ վրացահայ քաղաքական գործիչները' շատ անհետևողական:

«Նոր վարչապետը նոր որակի քաղաքական գործիչ է, գործարար դաշտից է եկել քաղաքական դաշտ, ով քիչ թե շատ հայտնի է իր խոստումնապահությամբ, բայց իրենց անձնական հատկանիշների հետ հույսեր կապելը ճիշտ չէ: Մենք պետք է համախմբված լինենք մեր պահանջների մեջ, ամենօրյա աշխատանքով հասնենք մեր նպատակներին: Նվազագույնը այն է, որպեսզի Ջավախահայությունը մնա իր ծննդավայրում, որ ապահովվի հայերեն լեզվի օգտագործումը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է իրեն, ապա Վահագն Չախալյանը վստահեցրեց, որ իր նկատմամբ ներկայումս իշխանության կողմից ճնշումներ չկան և ինքն զբաղված է «Միասնական Ջավախք» հասարակական կազմակերպության խնդիրներով: «Քանդվել էլ էր, պառակտվածություն, շենքային պայմանները զրոյականացված, լրիվ առգրավվել են', ռադիոն, շենքը»,- կազմակերպության մասին ասաց նա:

Լրահոս
Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan