Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին ընկերական հանդիպում կունենա Լիտվայի ընտրանու հետ:

Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: «Մարտին և հունիսին ընկերական խաղեր կունենանք: Ես այն կարծիքին եմ, որ սեպտեմբերին պատրաստ կլինենք Ազգերի լիգային մասնակցել և խմբում առաջին տեղը գրավել»,-ասել է Պետրոսյանը:

Հայաստանի ազգային թիմն ընդգրկվել է 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ: «Ազգերի լիգա»-ի խմբային փուլը կկայանա 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հաղթողը պարզ կդառնա 2019 թվականին: «Ազգերի լիգա»-ում կվիճարկվի Եվրոպայի 2020 թվականի առաջնության 4 ուղեգիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում