Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները
31/01/2018 16:24
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սոչիում կազմակերպված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի դրա արդյունքները: Կողմերը հայտնել են, որ գոհ են այդ արդյունքներից:
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում