AM | RU
USD
EUR
RUB

Շվեյցարացի ներդրողի համար գլխավոր նախապայմանը Հայաստանում լավ գործընկեր գտնելն է

 

Շվեյցարացի ներդրողին Հայաստանում նախեւառաջ անհրաժեշտ է լավ գործընկեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ, Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

«Մնացած ամեն ինչը՝ օրենսդրական դաշտ, սեփականության իրավունք, բոլոր այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք ներդրողին պետք է պաշտպանեն, ես հավատում եմ, որ կան: Այո, իհարկե, որոշ թերություններ բիզնեսի այս կամ այն փուլում կարող են լինել, բայց դրանք կան բոլոր երկրներում: Ես կարծում եմ, որ առաջին նախապայմանն այստեղ լավ գործընկեր գտնելն է, լավ հային գտնելն ու նրա հետ աշխատելն է»,- ասաց նա:

Հայ-շվեյցարական առեւտրային հարաբերությունները գոհացուցիչ են, եւ թեպետ նախորդ տարի երկու երկրները բավականին մեծ աճ են գրանցել առեւտրաշրջանառության ծավալներով, այնուամենայնիվ, Հայկ Հովհաննիսյանը հավատում է, որ երկկողմ առեւտուրն ակտիվացնելու շատ ավելի նեծ ներուժ կա:

«Եվ երկու երկրների մեջ տեսնում եմ շատ նմանություններ եւ ընդհանուր եզրեր: Ինչպես Ժնեւում Դոմինիկ դը Բյումանը միջոցառումներից մեկի ժամանակ նշեց, որ երկու երկրները շատ նման են, երկուսն էլ ունեն ոչ շատ մեծ բնակչություն, չունեն ծով, շրջապատված են բավականին մեծ հարեւաններով, բայց միաժամանակ կրեատիվ են, խելացի եւ միջազգային թատերաբեմում ունեն լավ ընկերներ: Նա տեսնում է հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մեր տարածաշրջանի Շվեյցարիան: Սերտորեն աշխատելով նրանց հետ, սովորելով նրանցից, բերելով որոշակի գիտելիքներ՝ ինձ թվում է որոշակի ժամանակահատվածում կկարողանանք ձգտել եւ հասնել Շվեյցարիայի մակարդակին»,-ընդգծեց Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բավականին գրավիչ է հնչում եվրոպացի ներդրողի համար: Կարեւոր գործոն է նաեւ Իրանի հետ համագործակցությունը:

«Կարեւոր է, որովհետեւ Իրանն այսքան բաց, թափանցիկ, սահմանափակումներով չխեղդված հարաբերություններ շատ քիչ երկրների հետ ունի: Շվեյցարացի գործարարների հետ խոսելիս նկատվում է, որ նրանց ուշադրության կենտրոնում հենց այդ հանգամանքն է. ԵԱՏՄ՝ շատ լավ է, Իրան՝ շատ ավելի լավ է»,-ասաց նա:

Հայկ Հովհաննիսյանը խոսեց զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման բնագավառում համագործակցության մեծ հեռանկարների մասին: Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրության փուլում է Հայաստանում փոքր ջրամբարների կառուցմանն առնչվող նախագիծը:

«Դա մի հնարավորություն է, որը թույլ կտա ջրառատ սեզոնին ամբարել ջուր եւ ոռոգման սեզոնին բավականին շատ հարցեր լուծել շատ համայնքների համար: Միաժամանակ այն որոշակի էներգետիկ ներուժ է ունենալու. այս մասին եւս մի քանի շվեյցարացի գործարարների հետ նախնական զրույց ենք ունեցել, եւ պետության կողմից համապատասխանաբար հանրային եւ մասնավոր գործընկերության մեխանիզմ մշակելու պարագայում, ինձ թվում է՝ նրանք պատրաստ կլինեն ներգրավվելու նման ծրագրում»,-ասաց Հայաստանի առեւտրային ներկայացուցիչը:

Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ գնդակն այժմ հայաստանյան մասնավոր սեկտորի դաշտում է, հնարավորությունը՝ հայ գործարարի ձեռքում՝ բացվել աշխարհին, գտնել գործընկերներ, ստեղծել վստահելի իմիջ իր եւ իր երկրի համար:

Լրահոս
Ժաննա Բուտուլյանի գարնանային լուքը Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին. Միքայել Մինասյան Չաուշեսկո պերֆորմանսից ուշաթափվողներն ասելիք չունե՞ն. Նարեկ Մարգարյան Սինդի Քրոուֆորդի դստեր անկեղծ ֆոտոշարքը Հայաստանում կարտոֆիլը թանկացել է 12.2, իսկ թարմ բանջարեղենը՝ 30.1 տոկոսով Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռուսաստանը պաշտոնապես եկել է ԼՂ հինգ տարի ժամկետով, սակայն կարծում եմ՝ իրականում եկել է ընդմիշտ». Կոնստանտին Զատուլին Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Ապրիլի 1-ը պետք է օրացույցում նշվի որպես Նիկոլ Փաշինյանի օր՝ որպես ստախոսի. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ) Եթե չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը. Հովհաննիսյան «Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան Մեր ազգին դիմագրաված տագնապների դիմաց մեր պատգամն է` կառչել սկզբունքներին և ոչ թե անձերին. Արամ Ա Պատերազմին պատրաստվելու առաջին քայլը խրամատ փորելն է. ռազմական փորձագետ Ի՞նչ գործ ունի Սթիվ Ջոբսի նկարը ԱԺ-ում Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է «Նմանների ձեռքում հայտնված Հայրենիքը փրկելու համար պետք է ապավինել ոչ միայն օրենքին». Սենոր Հասրաթյան Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Գորիսի փոխքաղաքապետ Մեր շուշեցի երեխաներն արդեն նոր տուն ունեն Ստեփանակերտում. Ռաֆայել Հովհաննիսյան (լուսանկարներ) Գարեգին Բ. Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում Վաղը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան Քննաչական կոմիտեն հայտարարություն է տարածել Վազգեն Մանուկյանին՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին Արցախի արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է. Արցախի նախագահ Վազգեն Մանուկյանին վաղը կանչել են ՀՔԾ՝ մեղադրանք առաջադրելու նպատակով. հայտարարություն Նախագահը ՍԴ չուղարկեց ԳՇ պետին ազատելու փաստաթուղթը Սերժ Սարգսյանն անձամբ է պարգևատրել շախմատի առաջնության հաղթողներին (լուսանկարներ) Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղայա, թող իմ նման հրաժարական տա, դնի, ընտրվի. Ուրցաձորի գյուղապետ Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները նախագահականում են. Մանուկյան Գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը. Galatv.am Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ Հնարավո՞ր է, որ Լևոն Արոնյանը վերադառնա. Սերժ Սարգսյանի պատասխանը Գժվե՞լ եք՝ 44 օր «Բայրաքթար»–ների սպառնալիքի տակ դիրք պահածների ու բարձունք գրավածների վրա եք դիպուկահար բերե՞լ. ՀՅԴ անդամ Արման Թաթոյանը՝ ԱԺ-ի դիպուկահարների մասին Տիգրան Ավինյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ ստորագրված «գաղտնի» փաստաթղթի մասին Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին Ոստիկանության բաժնի պետի պաշտո՞ն՝ ի վարձատրություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդաքանակ ապահովելուն Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս կանցկացնի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan