Ռոնալդուն կրկնել է Ռաուլի ռեկորդը

Ռոնալդուն կրկնել է Ռաուլի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղում (5:3) :

101greatgoals.com-ը հայտնում է, որ պորտուգալացին նվազագույնը մեկ գոլ է խփել «սերուցքայինների» կազմում անցկացրած 264 տարբեր խաղերում: Դա ակումբի պատմության ռեկորդի կրկնությունն է: Նախկին լավագույն ցուցանիշը սահմանել էր հռչակավոր Ռաուլ Գոնսալեսը:

33-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» մարզաշապիկով անցկացրել է ևս 159 խաղ, որոնցում մրցակիցների դարպասը չի կարողացել գրավել:

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն «արքայական ակումբի» կազմում է հանդես գալիս 2009 թվականից: Այս ընթացքում նա 423 խաղում 431 գոլ է խփել: Ռաուլը «սերուցքայինների» գլխավոր թիմում անցկացրած 16 տարվա ընթացքում (1994-2010թթ.) մասնակցել է 738 խաղի, որոնցում աչքի է ընկել 322 գնդակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում