Օրոր
15/03/2018 20:58
Նմանատիպ
Աղուոր ես, չունիս խալատ,
Էրթամ ո՞վ բերիմ բեխալատ.
Օրո՜ր.
էրթամ լուսընկան բերիմ,
Լուսուն աստղերը բեխալատ:
Օրո՜ր.
Աղուոր ես, չունիս խալատ,
Քու ամէն տեղըդ է բեխալատ.
Օրո՜ր.
Դուն ալ խալատ բան մ’ունիս
Քուն չունիս^ արթուն կուկենաս:
Օրո՜ր:
ԿՈՄԻՏԱՍ
Կատարում՝ Իզաբել ԲԱՐՅԱԿԴԱՐՅԱՆԻ