«Փաստաթղթերն արդեն ստորագրված են». «Ինտերը» նոր հարձակվող կունենա
Նմանատիպ
Հայտնի է դարձել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերի» առաջին նորեկի անունը: Միլանյան ակումբ է տեղափոխվելու արգենտինական «Ռասինգի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Այդ տեղեկությունը հաստատել են անձամբ 20-ամյա ֆուտբոլիստը և արգենտինական ակումբի նախագահ Վիկտոր Բլանկոն: Վերջինս ասել է. «Փաստաթղթերն արդեն ստորագրված են»:
Մարտինեսի տրանսֆերը կազմելու է 27 միլիո դոլար: Հետագայում նրա խաղային իրավունքների վերավաճառքի դեպքում արգենտինացիները կստանան գումարի 10 տոկոսը: Հարձակվողի հրաժարագինը կազմելու է 111 միլիոն եվրո:
Լաուտարոն առաջարկ է ունեցել նաև Դորտմունդի «Բորուսսիայից», սակայն ընտրել է «ներաձուրին»: Ավելի վաղ նա մոտ է եղել Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն, բայց գործարքը խափանվել է:
Արգենտինայի ընթացիկ առաջնության 14 խաղում Մարտինեսը 10 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում