«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգևը ստանալու կապակցությամբ:

Այս մասին գրում է «զինագործների» պաշտոնական կայքը: «Արսենալ»-ի ֆուտբոլիստը 7-րդ անգամ անընդմեջ և 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Լոնդոնյանը ակումբը մեջ է բերել Մխիթարյանի խոսքերն այն մասին, որ ինքն ուրախ է մանուկների հերոսը լինել:

Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցները գրեթե ամեն օր անդրադառնում եմ Մխիթարյանին՝ նշելով նաեւ Հայաստան անունը եւ այս առումով ահռելի է Մխիթարյանի ավանդը աշխարհում Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում