ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է մոտ «սառը պատերազմ»-ին
30/03/2018 10:09
Նմանատիպ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է մոտ «սառը պատերազմի» իրավիճակին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
«Ես մտահոգված եմ: Կարծում եմ, որ մենք մոտեցել ենք մի վիճակի, որը, մեծ հաշվով, մոտ է նրան, որ մենք ապրել ենք «սառը պատերազմ»-ի ժամանակ»,– ասել է Գուտերեշը:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ երկրից արտաքսված բոլոր ռուս դիվանագետները հանդիսանում են լրտեսներ:
Մարտի 26-ին ԱՄՆ հայտարարել է 60 ռուս դիվանագետների արտաքսելու մասին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված:
Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ մի շարք պետություններ հայտարարել են նման քայլերի մասին: Նրան են միացել Կանադան ու Ավստրալիան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում